Միասնական քննությունների երկրորդ փուլին ամենաշատ դիմումները ներկայացվել են «Մաթեմատիկա» առարկայից
Միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար 989 դիմում-հայտ է ներկայացվել: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ նշելով ամենաշատ դիմումները ներկայացվել են «Մաթեմատիկա» առարկայից՝ 389 դիմորդ:
«308 դիմորդ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի երկրորդ փուլի քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել, անգլերեն լեզվին՝ 257, ֆիզիկային` 168: Դիմում-հայտեր ընդհանրապես չեն ներկայացվել պարսկերեն և իսպաներեն լեզուներից»,-ասաց Մելիքյանը:
Նա նշեց, որ երկրորդ փուլի միասնական քննությունները տեղի են ունենում մայրաքաղաքի երկու քննական կենտրոններում:
Հիշեցնենք, որ քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ին և կավարտվեն հուլիսի 8-ին, որից հետո կհրապարակվեն արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները