Վանաձորի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին
Վանաձորի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Լոռու մարզպետ Արթուր նալբանդյանը: Նա փոխանցեց, որ այդ մասին որոշումը կայացրել է ինքը, այսօր:
Նշենք, որ Վանաձորում քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն նոր կարգով, որը բխում է նոր Սահմանադրության դրույթներից: Ըստ այդմ՝ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Վանաձորում և Գյումրիում ոչ թե ուղղակի քաղաքապետի, այլև քաղաքի ավագանու ընտրություններ են լինելու, ինչպես Երևանում է: Նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են քաղաքի ավագանու կոալիցիա կազմել ու քաղաքապետ նշանակել իրենցից առավելագույն ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցչին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրել և պաշտպանել Վանաձորի Նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը: