Անդրե Սպայթ Մկրտչյանը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ:
ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ, Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորին քանակով` 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը:
Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում 79:71 հաշվով հաղթելով Անդորրային դարձավ մրցաշարի հաղթող:
Հարակից հրապարակումներ`
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն
- Հայաստանի բասկետբոլի հավաքականի կիսաեզրափակչի մրցակիցը Իռլանդիայի թիմն է
- Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց երկրորդ տուրում
- Մոլդովայի հայկական համայնքը կաջակցի բասկետբոլի Հայաստանի հավաքականին
- Բրայան Դանսթոն. «Հայ բասկետբոլիստներն ինձ հաճելիորեն զարմացրին»
- Արտյոմ Թավաքալյան. «Հայկական բասկետբոլով հետաքրքրվողների թիվն զգալիորեն մեծացել է»
- Հայաստանի բասկետբոլի հավաքականի մրցակիցների թիվը պակասել է
- Մեկնարկել են Երևանի բասկետբոլի առաջնությունները
- Դրաժեն Բրայկովիչը կգլխավորի Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը
- Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջին մրցակիցը Մոլդովայի ընտրանին է
- Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցների անունները