Այս տարի ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց Ձորի մարզից
Միասնական քննությունների հիմնական փուլին ժամանակ դիմորդների ամենամեծ հոսքն եղել է Երևանից՝ 3610, հաջորդը Շիրակի և Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 և 930: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած պետական և ոչ պետական բուհերի 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ այս մասին ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նրա տվյալների համաձայն՝ ամենաքիչ դիմորդներն եղել են Վայոց Ձորի մարզից՝ 238:
«Ըստ բուհերի ամենամեծ թվով դիմորդներ, ինչպես և նախորդ տարիներին ունի Երևանի պետական համալսարանը՝ 3193 դիմորդ, սակայն նախորդ տարվա համեմատ ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է: Երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է՝ 1083 դիմորդ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդների թիվն այս տարի աճել է և այդ բուհերն առաջին հայտով ունեն համապատասխանաբար 971, 956 և 932 դիմորդ»,-ասել է Մելիքյանը:
ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ առաջին փուլում 1117 դիմորդ բացակայել է քննություններից, որոնցից 49-ի դեպքում քննությունները բժիշկի միջնորդությամբ՝ առողջական պատճառներով ընդհատվել են, 7 դիմորդ ծածկագրից և հեռախոսներից օգտվելու համար հեռացվել է քննությունից: Ստացած անբավարար միավորների պատճառով մրցույթից դուրս են մնացել 1530 դիմորդ:
Հարակից հրապարակումներ`
- Միասնական քննությունների երկրորդ փուլին ամենաշատ դիմումները ներկայացվել են «Մաթեմատիկա» առարկայից
- Ռուսերենի միասնական քննությունից 20 ստացող չի եղել
- Դիմորդներն այսօր հանձնեցին վերջին միասնական քննությունը
- Արմավիրի և Արտաշատի քննակենտրոններից այսօր դիմորդներ են հեռացվել
- Վաղը՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա»
- Դիմորդները երկրորդ փուլի միասնական քննությունները կհանձնեն հուլիսի 2-8-ը
- Առաջին փուլով 3193 դիմորդ դիմել է Մայր բուհ ընդունվելու համար
- Հայտնի են «Օտար լեզվի» միասնական քննության նախնական արդյունքները
- Հայաստանի և Արցախի դիմորդները վաղը միասնական քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից
- 68 դիմորդ բողոքարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները
- Դիմորդները՝ հանձնած միասնական քննությունների մասին
- Ֆիզիկայի միասնական քննությունից «կտրվել է» դիմորդների 20,85 տոկոսը
- 5202 դիմորդ վաղը միասնական քննություն կհանձնի «Օտար լեզվից»
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնած դիմորդների 7,7 տոկոսն անբավարար է ստացել
- Առաջին երեք միասնական քննության բողոքարկումներն ուղարկվել են ԳԹԿ
- «Երեք տարին մեկ կրկնվում է անհանգստությունս». դիմորդի ծնող
- Հանրապետության 1862 դիմորդ վաղը «Ֆիզիկա» առարկայից քննություն կհանձնի
- 3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են
- ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները
- «Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել». դիմորդ Շահեն Հարությունյան
- Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 6267 դիմորդ
- ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
- Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
- Դիմորդների թիվը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները