Ակտոբ քաղաքի ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են
Ղազախստանի Ակտոբ քաղաքի դատարանը երկու ամսով կալանք է կիրառել հունիսյան հարձակումների ինը մասնակիցների նկատմամբ:
«Համապատասխան պատժամիջոցը հրապարակել է Ակտոբի թիվ 2 դատարանի դատավոր Ալիյա Տաժիկենովան»,-այս մասին «Ինտերֆաքս»-ին է հայտնել մարզային դատարանի մամուլի ծառայությունից:
Կալանքի տակ կպահվեն 16-29 տարեկան ինը ահաբեկիչներ, որոնք գտնվում են մեկուսարանում:
Քննչական գործողությունը նրանց նկատմամբ իրականացվում է «Պալլադա» զենքի խանութի և 6655 զորամասի վրա զինված հարձակմանը մասնակցելու փաստի հիման վրա:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կրոնական ծայրահեղական կազմակերպությունները հարձակվել էին Ղազախստանի Ակտոբ քաղաքում գտնվող զենքի խանութի և զորամասի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, նրանցից երեքը՝ զինվորականներ են եղել, չորսը՝ քաղաքացիական անձ:
Հակաահաբեկչական գործողության ընթացքում 18 ծայրահեղականներ են սպանվել, ինը ձերբակալվել է: Հունիսի 12-ին ահաբեկչական խմբի չեզոքացման գործընթացն ավարտվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի արտգործնախարարը Ակտոբի ահաբեկչության մեջ մեղադրել է ԻՊ-ին
- Ակտոբի ահաբեկիչ-զոհերի ցուցակում ընդգրկված քաղաքացին հերքել է իր մահվան մասին լուրերը
- Ակտոբում գրոհայիններ են ոչնչացվել
- Ակտոբում զոհվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն կտրամադրեն
- Ղազախստանի Ակտոբ քաղաքի թաղամասերից մեկը շրջափակման մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում