Թուրքիան պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարի համար Ռուսաստանին թույլատրել օգտվել Ինջիրլիքի ռազմաբազայից
Թուրքիայի կառավարությունը կարող է Ռուսաստանին թույլ տալ օգտվել Ինջիրլիք ռազմաբազայից՝ ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական պայքարի շրջանակներում: Այս մասին հաղորդում է «BBC»-ին ՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը:
«Իսլամական պետության դեմ պայքարում ակտիվորեն ներգրավվելու ցանկություն ունեցողների համար մենք բացել են Ինջիրլիքի ռազմաբազան: Ինչու նաև չհամագործակցել Ռուսաստանի հետ, խոսքն ահաբեկչական կառույցի մասին է, որը մեր բոլորի թշնամին է և մենք պետք է պայքարեն դրա դեմ»,- հայտարարել է Մեվլութ Չավուշօղլուն:
Աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Անդրեյ Կրասովն արդեն արձագանքել է Թուրքիայի այս առաջարկին՝ նշելով, որ դա բարեկամական քայլ է Թուրքիայի կողմից, և որ ռազմաբազան կարող է օգտագործվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Ռուս պաշտոնյան միաժամանակ հայտարարել է, որ ռազմաբազայից օգտվելու շուրջ որոշման կայացման իրավունքը այդուհանդերձ պատկանում է Ռուսաստանի զինվորական բարձրագույն ղեկավարությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան