Իրանը հետաքրքրված է Հայաստանի ջրային ռեսուրսներով. Արամ Հարությունյան
«Իրենք ցանկություն ունենին, ուզում էին մեր ջրերը Սևանից և այլ տեղերից տանել Ուրմիա լիճ, մենք ուղղակի քաղաքական նկատառումներով չգնացինք դրան: Հարևան Իրանը նման հետաքրքրություն ունի, բայց ես չգիտեմ՝ դա ե՞րբ իրականություն կդառնա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:
Սակայն, ըստ նրա, որևէ նախագիծ այս պահին գոյություն չունի, բայց հետաքրքրություն կար։ «Բայց ոչ մի ռեալ գործողության մեջ չենք: Հիմա չի կարելի նման բան անել: Այդ հարցը պետք է մի լավ քննարկել»,- ընդգծեց Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Իրանին ջրային ռեսուրսներ տրամադրելու հարցը քննարկվում էր դեռևս 2012-ին: