Բաղդադում զոհերի թիվն ավելանում է
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նախօրեին տեղի ունեած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով ավելի քան 213-ի: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավելի վաղ հայտարարվում էր 165 զոհի ու 168 վիրավորի մասին:
Մեքենայում գտնվող պայթուցիկ սարքը գործի էր դրվել Բաղդադի կենտրոնում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքում հունիսին բռնությունների զոհ է դարձել 662 մարդ
- Պենտագոնը հայտարարել է Իրաքում ԻԼԻՊ-ի 2 առաջնորդների ոչնչացնելու մասին
- ԿՀՎ. Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների թիվը կրճատվել է մինչև 18-22 հազար
- ԻՊ զինյալներն Իրաքի քաղաքներից մեկում 30 խախաղ բնակչի են սպանել
- ԻՊ-ը կորցրել է Սիրիայում տարածքների 20 տոկոսը, Իրաքում՝ 50 տոկոսը
- Իրավապաշտպանները մեղադրել են Թուրքիային փախստականներին դեպի Սիրիա և Իրաք արտաքսելու համար