Սոֆի Լորենը Նեապոլի պատվավոր քաղաքացի է դարձել
Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը Նեապոլի պատվավոր քաղաքացի է դարձել.- գրում է Gazeta-ն՝ հղում անելով՝ ANSA-ին: Համապատասխան որոշումը կայացվել է քաղաքային խորհրդի առաջարկությամբ՝ քաղաքապետ Լուիջի դե Մաջիսթրիսի առաջարկով:
Այդ կերպ տեղի իշխանությունները որոշել են բարեկամություն, հարգանք, երախտագիտություն ու հիացմունք արտահայտել դերասանուհու նկատմամբ, ով Նեապոլի և ողջ Իտալիայի ժառանգությունն է։
Սոֆի Լորենի պատվի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Սոֆի Լորենը «Օսկարի» երկակի դափնեկիր է: Նա նկարահանվել է «Ամուսնության իտալական ձևով», «Երեկ, այսօր, վաղը», «Ինը» ֆիլմերում: