Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
Գյումրիում` հայրական տան հարևանությամբ բացվել է ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը: Բացման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մասնաճյուղի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Արմեն Բադեյանին: Խաչքարի հեղինակն ու քանդակագործը Ռաֆիկ Սարիբեկյանն է:
Հերոս փոխգնդապետի հուշակթողի բացմանը ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, համաքաղաքացիները, մարզի զեկավարությունը, քաղաքական ու հասարակական գործիչներ, Շիրակի թեմի առաջնորդն ու այլ հոգևորականներ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել է եղել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ասել է, որ Ալեքսան Առաքելյանին անձամբ է ճանաչել:
«Այսօր, Ալեքսան Առաքելյանի հիշատակին տուրք տալով, հիշում ենք ապրիլյան քառօրյա գործողություններում զոհված մեր բոլոր ընկերներին, հիշում ենք 2014-2015 թթ. մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում զոհված մեր բոլոր ծառայակից ընկերներին և ընդհանրապես բոլորին, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այսօրվա մեր խաղաղ արարման: Այս միջոցառումը հիշատակի խորհուրդն ունի, հիշատակ, որ ուղղված է մեր բոլոր ծառայակից, մարտական ընկերներին»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական զինված ուժերն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրի անվտանգությունն ավելի բարձր մակարդակի վրա գտնվի, Արցախը և հայ ժողովուրդը պաշտպանված լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին