Արցախում ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կառավարման համակարգի որևէ մոդելի վրա կանգ չի առել. ԼՂՀ ԱԺ պատգամավոր
ԼՂՀ-ում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դեռ կառավարման համակարգի որևէ մոդելի վրա կանգ չի առել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ, ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հովիկ Ջիվանյանը:
«Քննարկվում են տարբեր մոդելներ, մի քանի օրից կհստակեցվի մոդելի ընտրությունը, որի համար քաղաքական որոշում է պահանջվում»,-ասաց պարոն Ջիվանյանը:
Հարցին, թե Արցախում կառավարման համակարգի ո՞ր մոդելի ընտրությանն են հակված, Ջիվանյանն ի պատասխանկատեց, որ այս պահին չի կարող հարցին հստակ պատասխանել:
«Մասնագիտական խումբը քննարկում է մի քանի մոդելներ, որոնց վերջնական ընտրությունը կատարելու են քաղաքական ուժերը: Կառավարման համակարգի մոդելի ընտրությունը շատ պատասխանատու քայլ է և դա կատարելու են քաղաքական ուժերը», -հավելեց Ջիվանյանը:
Նշենք, որ օրերս Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դիմել էր ԼՂՀ նախագահյին՝ երկարաձգել ՍԴ հայեցակարգի ներկայացման ժամկետը, և նախագահի որոշմամբ այն երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը: