Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է ավիաբազան Ռուսաստանի կողմից օգտագործելու հնարավորության մասին լուրերը
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է «Ինջիրլիք» ավիաբազան Ռուսաստանի կողմից օգտագործելու հնարավորության մասին տարածված լուրերը:
«Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, սակայն «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չի եղել»,-«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, իբր Չավուշօղլուն թույլատրել է այդ ավիաբազայում ռուսական ինքնաթիռների մուտքը:
Նշենք, որ «Ինջիրլիք»-ը գտնվում է Թուրքիայի հարավում: Դրա գործունեությունը կարգավորվում է Անկարայի ու Վաշինգտոնի միջև ստորագրված Ռազմական և տնտեսական համագործակցության մասին պայմանագրով: Ավիաբազայի օգտագործման թույլտվությունը, ըստ այդ փաստաթղթի, տրամադրվում է Թուրքիայի իշխանությունների կողմից:
Այս պահին այնտեղ գտնվում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կատարի ու Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները: Ռուսական ինքնաթիռները, որոնք խոցում են ահաբեկչական խմբավորման թիրախները, տեղակայված են սիրիական Խմեյմիմ ռազմաբազայում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարի համար Ռուսաստանին թույլատրել օգտվել Ինջիրլիքի ռազմաբազայից
- Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիկ» ավիաբազա
- Ինջիրլիք ռազմաբազայի 49.5 հա տարածքի դիմաց հայերը Թուրքիայից պահանջում են 63.9 մլն դոլարի փոխհատուցում
- Թուրքիան չի պատրաստվում տապալել ԱՄՆ-ի հետ ռազմաառևտրային գործակցությունը կամ փակել Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան. CNNTurk
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին