ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ընդունվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդի նիստը, այսօրվա հանդիպմանը քննարկվել են պետությունների ղեկավարներին այդ նիստում ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը,- ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո մամուլի համար հանդես գալով հայտարարությունով:
Նախարարի խոսքով, նիստի օրակարգում էր նաև միջազգային հանրության առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկին՝ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Է.Նալբանդյանի խոսքով, նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ:
Նշենք, որ այսօր Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ: ԱԳ նախարարները քննարկել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության նախագիծը: ՀԱՊԿ ԱԳՆԽ քննարկել են Աֆղանստանում, Սիրիայում, զինված հակամարտությունների այլ գոտիներում իրավիճակի զարգացման միտումները, ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությունն աշխարհում տիրող իրավիճակի պայմաններում, ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան