ՀԱՊԿ ԱԳ նախարարներն ընդունել են ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարներն այսօր Երևանում ընդունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությունը:
«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Հայտարարության ներքո ստորագրել են
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը
Ղրղզական Հանրապետություն արտաքին գործերի նախարարը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը
Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային անվտանգության խնդիրներից մեկը լրջորեն ազդում է մեր բոլոր պետությունների անվտանգության վրա. ՀԱՊԿ քարտուղար
- ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ընդունվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն
- ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ արտգործնախարարների նիստը կանցկացվի կառուցողական մթնոլորտում
- Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստ