Լավրով. ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը շատ արդյունավետ էր
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում կոնկրետ քայլեր են արվել անդամ-պետությունների արտաքին քաղաքական համակարգումը կատարելագործելու առումով: Լրագրողների հետ զրուցում, Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Նիստը շատ արդյունավետ էր: Կարևոր արդյունքների թվում է ՀԱՊԿ 2025 թվականի հավաքական անվտանգության ռազմավարությունը, փաստաթուղթը ներկայացվելու է անդամ երկրների ղեկավարների հաստատմանը: Բացի այդ, արվել են շատ հստակ քայլեր ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական համակարգումը կատարելագործելու առումով»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ընդունվել են փաստաթղթեր, նախ և առաջ ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը: Երկրորդ, հաստատվել է համատեղ հայտարարությունների ցանկը, որոնք անելու են տարբեր բազմակողմ հանդիպումների ժամանակ:
Նրա խոսքով՝ հաստատվել է նաև միջնախարարական խորհրդակցությունների պլանը:
«Կարծում եմ, որ մենք այստեղ լավ ենք աշխատել, ինչին նպաստել է մեր նիստի լավ կազմակերպումը հայկական նախագահության կողմից»,- ասել է Ս.Լավրովը:
Նշեք, որ այսօր Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ ԱԳ նախարարներն ընդունել են ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն
- Միջազգային անվտանգության խնդիրներից մեկը լրջորեն ազդում է մեր բոլոր պետությունների անվտանգության վրա. ՀԱՊԿ քարտուղար
- ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ընդունվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն
- ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ արտգործնախարարների նիստը կանցկացվի կառուցողական մթնոլորտում
- Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստ