Մեզ համար «կյանքի ճանապարհ» հանդիսացող Լարսը տարվա գրեթե կեսը փակ է լինում. Կարեն Չիլինգարյան
«Վերին Լարսը տարին մի քանի անգամ փակվում է, դա նորություն չի մեզ համար», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Ձմռանը ձնաբքի պատճառով է փակվում, ամռանն այս փլուզումների պատճառով: Սա միակ «կյանքի ճանապարհն է» մեզ համար, որը տարվա կեսը գրեթե փակ է լինում, ինչից տուժում է թե տնտեսությունը, թե տնտեսվարողը, թե սպառողը՝ Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ մեր գյուղմթերքն արտահանելու հարցում»,-ասաց նա:
Չիլինգարյանի խոսքով՝ ամառվա սեզոնին մեզ մոտից արտահանվում է հիմնականում գյուղմթերք և արդեն պարզ է, թե արագ փչացող մթերքների համար ինչ վիճակ է ստեղծվել. «Ճիշտ է տրանստորտի և կապի նախարարությունը լաստանավեր տրամադրեց, բայց դա հարցի լուծում չէր, քանի որ դրա պատճառով փոխադրման արժեքն է ավելանում, տեղափոխումն ամեն մեքենայի համար մոտ 1000 դոլարով ավել է նստում, ինչն էլ ինքնստինքյան ավելացնում է ապրանքի գինը և մրցունակ չի դարձնում: Դրա հետ մեկտեղ լաստանավերով հնարավոր չի լինում ինտենսիվությամբ տեղափոխել ապրանքները»:
Ստեղծված իրավիճալկից, ըստ նրա, ավիաընկերություններն օգտվեցին՝ բարձրացնելով ավիատոմսերի գները. «Ռուսաստան չվերթր իրականացնող ավիաընկերությունները տոմսերի գները կտրուկ բարձրացրեցին: Եթե 15 օր առաջ 100 հազար դրամով Ռուսաստան գնալ-գալու տոմս կարելի էր գնել, հիմա այդ գները սկսվում են ամենապակասը 150 հազար դրամից:«Աէրոֆլոտը» համարյա կրկնակի բարձրացրեց գները` հասցնելով 200 հազարի»:
Ինչ վերաբերում է համապատասխան կառույցների կողմից ձեռնարկվող քայլերին՝ Չիլինգարյանը նշեց, որ առաջին հերթին գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի նախարարությունը պետք է զբաղվի այս հարցով, իսկ կոնկրետ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն պատրաստվում է դիմել ՏՄՊՊՀ՝ սպառողների իրավունքների ոտնահարման հետ կապված:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը հավելեց նաև, որ այս պահին Լարսի անցակետում մոտ հարյուրի չափ մեքենա կա. «Այս տեմպերով եթե գնա, 10-15 օրից շուտ չի բացի անցակետը, իսկ այն հիմնովին վերանորոգելու համար մոտ երկու ամիս է անհրաժեշտ»:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Բեգլարյանը կմեկնի Վրաստան` Վերին Լարսի ճանապարհի հետ կապված
- Վաչե Գաբրիելյանը՝ փակ Լարսի մասին. Բեռնափոխադրողներին հորդորում ենք լաստանավի վրա նախապես տեղ ամրագրել
- Լարսում շրջափակման մեջ մնացած 96 քաղաքացի արդեն տեղափոխվել է Երևան
- Դեռ փորձում են գետի հունը փոխել. Արթուր Առաքելյանը՝ Վերին Լարսի անցակետի փակ լինելու մասին. «Ժողովուրդ»
- ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը Լարսից ՀՀ կտեղափոխի 156 քաղաքացու
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան