Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու Մարիինյան թատրոնում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նվագախմբից: Որպես մենակատար հանդես է գալու ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկում հայկական նվագախումբը կատարելու է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:
«Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնը մեկնարկել է մայիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 24-ը: Մարինյան թատրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փառոտոնի շրջանակում կայանալու է քան 160 ներկայացում և համերգ համաշխարհային բեմերի աստղերի մասնակցությամբ, երեք օպերայի և երկու բալետի պրեմերա, ելույթ է ունենալու տաս հրավիրված կոլեկտիվ:
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
- Ֆիլհարմոնիկ նվագախումբը քաղաքակրթության ցայտուն փաստերից մեկն է. Բարսեղ Թումանյան