Ապրիլյան պատերազմի օրերին զինվորների պարենամթերքը յուրացրած զորամասի խոհարարները պատժվել են տուգանքով
Հայաստանի Զինված ուժերի Սոտքի զորամասում ապրիլի 4-ին, երբ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը թեժ էր, զինվորների համար նախատեսված պարենամթերքի յուրացման համար մեղադրվող զորամասի խոհարար Մհեր Զ.-ն և ճաշարանի խոհարար Օվսաննա Ա.-ն օրերս կայացված դատարանի վճռով մեղավոր են ճանաչվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից (Վարդենիսի նստավայր):
Դատավոր Վարդան Հարությունյանի վճռով Մհերը և Օվսաննան դատապարտվել են յուրաքանչյուրը 600 հազար դրամ տուգանքով:
Նրանց մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «վատնելը կամ յուրացնելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքի համար ՔՕ-ն սահմանում է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Այս գործով իրեղեն ապացույց էին համարվել 14 կգ խոզի միսը, 9,2 կգ արևածաղիկի ձեթը, 10 կգ վերմիշելը, 2կգ տոմատի մածուկը, 25 հատ ձուն:
Մեղադրյալները ընդունել էին իրենց առաջադրված մեղքը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան