Արա Աբրահամյանը շարունակում է Հայաստանի մարզերում գրասենյակներ բացել. «Ժողովուրդ»
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շարունակում է Հայաստանի մարզերում «Ազգային միասնություն շարժման» անվան տակ գրասենյակներ բացել։
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել՝ ինչ նպատակով են այդ գրասենյակները բացում։
«Մոտ օրերս կլինի ներկայացուցչական ժողով, Արա Աբրահամյանն էլ մասնակցելու է, այնտեղ բոլոր հարցերի պատասխանը կտանք։ Նպատակը մենք վաղուց ենք հայտնել, որևէ նորություն չենք ասում, ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացման խնդիրներին է նվիրված»,- ի պատասխան՝ ասել է Սարգսյանը։
Նկատենք, որ այդ գրասենյակներում մարդկանց ոչինչ չեն ասում կուսակցություն ստեղծելու մասին, և մարդիկ հույս ունեն, որ իրենք կկարողանան Աբրահամյանի հաշվին գումար վաստակել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան