Կուստուրիցայի կազմակերպած փառատոնին ելույթ կունենա նաև Նարեկ Հախնազարյանը
Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Սերբիայում ռուսական դասական երաժշտության փառատոն է անցկացնելու, որը կկայանա հուլիսի 15-17-ին, էթնիկ Դրվենգրադ գյուղում:
«Աշխարհում այժմ ամեն ինչ հիմնված է քանակի վրա, սակայն մենք պնդում ենք, որ կարևորը որակն է: Մեզ համար կարևոր չէ 300 մարդ կհավաքվի՞, թե 300 հազար, միևնույնն է այդ ամենը կհայտնվի ԶԼՄ-ների էջերոււմ, և մարդիկ այն կտարածեն սոցիալական ցանցերում», - РИА Новости գործակալության փոխանցմամբ, ասել է Կուստուրիցան:
Ըստ աղբյուրի, մրցույթային ծրագրին կմասնակցեն 140 երիտասարդ մասնակիցներ՝ Սերբիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Ռուսաստանից: Հաղթողներին կպարգևեն «Ոսկե մատրյոշկա»:
Իսկ մրցույթից դուրս ելույթ կունենան այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, սերբ տենոր Զորան Տոդորովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին