Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցների վերացման հետևանքով հայկական խաղողը «կմնա տանը». ՀԺ
Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցների վերացումը որոշակի հետևանքներ է ունենալու դեպի Ռուսաստան գյուղմթերքներ արտահանող ընկերությունների վրա: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կարող են ի չիք դառնալ ձեռք բերված պայմանավորվածություններ: Մասնավորապես խոսքը վերաբերում է խաղողի արտահանումներին:
Թերթի տեղեկություններով, արտահանող ընկերությունները արդեն պայմանավորվածություններ ունեին ռուսական կողմի հետ խաղողի արտահանումների ծավալները կտրուկ մեծացնելու վերաբերյալ: Խնդիրն այն է, որ մինչ պատժամիջոցները Թուրքիան հսկայական քանակությամբ խաղող էր արտահանում Ռուսաստան, և եթե պատժամիջոցները մնային, ապա հայկական խաղողի համար մեծ հեռանկարներ կբացվեին:
Եթե, օրինակ, անցած տարի ՀՀ-ից ՌԴ արտահանվել էր մոտ 5 հազար տոննա խաղող, ապա այն տարվա աշնանը այդ ցուցանիշը կարող էր աճել երկուսից մինչև երեք անգամ: Բայց դրա համար պետք էր, որ պատժամիջոցները շարունակվեին: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ առնվազն մինչև սեպտեմբեր պատժամիջոցները հանված կլինեն, և մեր խաղողը կմնա տանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան