ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլևս հոգ չի տանի Խերսոնեսի հուշարձանների մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է հոգ տանել Տավրիկյան Խերսոնեսի հուշարձանների մասին:
Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, բացատրելով, թե՝ կազմակերպությունում նշել են, որ Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելուց հետո ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել թերակղզու հուշարձանների պահպանության համար։
Միևնույն ժամանակ Նարիշկինը չի զլացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը գնահատել որպես «քաղաքական դրդապատճառներ»։
Տավրիկյան Խերսոնես ազգային արգելոցը խոշորագույն թանգարանային և գիտահետազոտական կառույց է, որի մեջ մտնում են հնագույն քաղաքավայր, յուրատեսակ գյուղատնտեսական շրջաններ, Չեմբալո ու Կալամիտա միջնադարյան ամրոցները: 2013-ին արգելոցը մտցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկ:
«Նման հարցերի քաղաքականացումը որևէ լավ բանի չի բերի: Ժամանակն է խոստովանել, որ եթե ղրիմցի գիտնականեր, հնագետները կարողացել են պաշտպանել այդ եզակի հուշարձանները ուկրաինական ղեկավարության ժամանակ, ապա այժմ ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ համատեղ գիտական աշխատանքների համար»,- հավելել է Պետդումայի խոսնակը: