Ստամբուլի ահաբեկչության մասնակցության կասկածանքով մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացրած ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 30 մարդ: Այսօր այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նրանց ձերբակալումը կօգնի կարևոր եզրահանգումներ անել: Ինչպես տեսնում եք, նրանց թվում կան Դաղստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի քաղաքացիներ»,-«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու գործ ունենալ հարևան երկրների հետ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարը բոլոր ճակատներով:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ էլ, Ստամբուլի ահաբեկչության մասնակցության կասկածանքով կալանավորվել է նաև Ադրբեջանի կին քաղաքացի ՝ Էլչին Բունյադովը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին մահապարտ երեք ահաբեկիչներ կրակ էին բացել: Այնուհետև նրանցից երկուսն իրենց պայթեցրել են տերմինալի ներսում, մյուսը՝ դրսում: Վերջին տվյալների համաձայն, դրա հետևանքով զոհվել է 45, վիրավորվել 200 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել պատժել Ստամբուլի ահաբեկչության կազմակերպիչներին
- Ստամբուլի օդանավակայնում պայթյուններ իրականացրածները Ռուսաստանից, Ուզբեսկտանից և Ղրղզստանից են
- Ստամբուլի ահաբեկչությունները և զբոսաշրջության «թեժ ակցիաները. Обозреватель
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում զոհվածների ընտանիքներին
- Ստամբուլի ահաբեկչությունից հետո Ադրբեջանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացնում
- Ստամբուլում զոհերի թիվն ավելացել է
- Հայաստանցի ականատեսը՝ Ստամբուլի օդանավակայանի պայթյունների մասին
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստամբուլի պայթյունից տուժածների մեջ հայերի առկայության հավանականության մասին
- Թուրքիայի վարչապետ. Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակումը ԻԼԻՊ-ի ձեռքի գործն է