Երթ՝ Սահմանադրությանը
Ազատության հրապարակից մեկնարկել է Սահմանադրության տոնին նվիրված երթը։ 125 մ երկարությամբ դրոշը բռնած, թմբուկների զարկերի ներքո մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, այժմ Հանրապետության հրապարակում են։ Այն անցկացվում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնությամբ:
Օդում ուղղաթիռներն էին՝ վրաները դրոշներ ամրացված։
Քայլերթն ուղեկցում էին զինվորական և ոստիկանական նվագախմբերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախումբ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները, Երևանի վարչական շրջանի ներկայացուցիչները, 40-ից ավել հասարակական կազմակերպություններ և ուս. խորհուրդներ. նպատակն էր համախմբել երիտասարդներին պետական խորհրդանիշների շուրջ: