Հասարակություն 14:09 05/07/2016 Հայաստան

Արթիկում բնական աղետի կրկնվելու վտանգ կա. քաղաքապետ

Արթիկի հեղեղից անցել է արդեն տաս օր, ստեղծված հանձնաժողովի կողմից վեր են հանվել հեղեղի հետևանքով պատճառված վնասների ծավալներն ամբողջությամբ, սակայն դեռևս անհնար է մինչև վերջ որոշել, թե գումարային իմաստով ինչքան վնաս է հասցվել քաղաքին:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Նա նշեց, որ այս պահին սելավատարների մաքրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սելավի բերած տիղմը, թափոնները հեռացվում են, որից հետո նոր պարզ կլինի վերջնական պատկերը: Քաղաքապետի տեղեկացմամբ, այս պահին քաղաքում աշխատում է երեք էսկավատոր, ութ բեռնատար, մաքրում են քաղաքի հեղեղված փողոցները, այսօր կավարտվի մանկապարտեզի հարակից տարածքի մաքրումը, աշխատանքները կշարունակվե դպրոցի հարակից տարածքի մաքրման ուղղությամբ: Մանկապարտեզի, դպրոցի խցանված կոյուղագծերն  ամբողջությամբ փոխվելու են:

Ա.Աբրահամյանի խոսքով, կառավարության որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում և  տուժած բնակչներին, և գումար է հատկացվում հեղեղի հետևանքով խցանված հատվծաների մաքրման համար:

Ըստ նրա, աջակցության են ստանալու  աղետից տուժած 12 բնակարանի բնակիչները, այն անձիք, ովքեր ունեն վնասված բնակմակերես, այն բնակիչները, որոնց ցանքատարածություններն են վնասվել, ունեն կենդանիների կորուստներ:

«Հանձնաժողովի կողմից կատարվել է մանրամասն ուսումնասիրություն: Հատկացված աջակցությունը միանշանակ բավարար է վերականգնելու տները և  բերելու այն վիճակի, որ եղել է մինչ հեղեղը: Հիմնականում 50-60-ական թվականներին կառուցված բնակարաններ են»,- ասաց Արթիկի քաղաքապետը՝ հավելելով, որ աղետի հետևանքների հաղթահարումը ժամանակ է պահանջում:

Միաժամանակ Ա.Աբրահամյանն ընդգծեց, որ որևէ բնակիչ առանց տանիքի չի մնացել, փլուզված բնակարան չկա: Իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները վնասվել են և չեն կարող այդտեղ մնալ մինչև նորոգումը: Քաղաքապետի խոսքով, առաջարկվել է քաղաքի  ցանկացած հատվածում բնակարան վարձել, քաղաքապետարանը վարձակալության հետ կապված հարցերը կլուծի:  Նա նաև ընդգծեց, որ բնակիչների առողջության, անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա, համաճարակի վտանգ էլ չկա:

Խոսելով սելավատարների մասին և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դրանք մաքրված չեն եղել՝ հաշվի առնելով այն, որ քաղաքապետարանը տարեկան գումար է հատկացնում, Ա.Աբրահամյանն ասաց, որ  հեղեղատարի հունը մաքուր է եղել,  որպես ապացույցներ ունի լուսանկարներ, տեսագրություններ:

«Պատճառը նրանում է, որ տարիների ընթացքում՝ 1930-ական թվականներից, շահագործվել են քարհանքեր, թափոնները լցվել են ձորակները, որոնք քաղաքի վարչական տարածքից դուրս են գտնվում: Տարիների ընթացքում միլիոնավոր խորանարդ մետր ծավալի թափոններ են լցվել այդ ձորակները: Աննախադեպ տեղումները ձորակի լանջերից թափոնները բերել և լցրել են քաղաք: Նույնիսկ, եթե իդեալական մաքուր լինեին սելավատարները, կրկին կլինեին խցանումներ»,- ասաց նա:

Ըստ քաղաքապետի, վերջին քսան տարվա ընթացքում ձորակի հարակից որևէ քարհանք չի շահագործվել:

Պատասխանելով հարցին, թե արդո՞ք որևէ բնապահպան չի զգուշացրել, որ այդ թափոնները վտանգ են ներկայացնում քաղաքի համար, Ա.Աբրահամյանն ասաց, որ որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ երբևէ հնարավոր է այդքան լայն լանջ ունեցող ձորակներից թափոնների լվացում լինի: Արդյո՞ք կրկնվելու վտանգ կա հարցին  ի պատասխան քաղաքապետն ասաց, որ կա, քանի որ լանջերի միայն ներքևի մասերն են լվացվել. «Հետագայում, նույնիսկ ոչ այս մասշտաբի տեղումների պարագայում, շատ հնարավոր է, որ նորից լինեն հեղեղումներ»: 

«Անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում, գնահատականներ, առաջարկներ»,- ընդգծեց նա:

Միաժամանակ քաղաքապետը նշեց, որ քաղաքի տարածքով անցնող սելավատարները, որոնք 30-40 տարի  շահագործվում են, պետք է վերանորոգվեն, պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է մոտ 350 միլիոն դրամ: Այս աղետից հետո, ըստ Ա.Աբրահամյանի, որոշ հատվածների վիճակն ավելի վատթարացած կլինի:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:11
Հույս ունեմ՝ իմ կոլեգաներից որևը մեկը չի դառնա Նավալնու ամերիկյան շարունակություն. Թրամփին քննադատած պաշտոնյա
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոլանդ Թրամփին քննադատած պաշտոնյաներն ահազանգում են հնարավոր ձերբակալությունների ու այլ քայլերի մասին։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
10:41
27-ամյա երիտասարդը բռնաբարել է 75-ամյա հարևանուհուն
Դեպքի տեղի է ունեցել Ռուսաստանում։
Աղբյուր` Panorama.am
10:32
All inclusive-ի հետևանքները
Թուրքիայում սկսել են խոսել, որ հյուրանոցներում all inclusive համակարգը վատ է անդրադառնում հյուրերի առողջության վրա։ Թուրքիայի փոքր...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ժաննա Անդրեասյան. Սա ոչ թե հարգանքի բացակայություն է, այլ հակառակը՝ մեծագույն հարգանք
«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերաբացումն էր։ Թանգարանում պահվում է նաև Սպենդիարյանի դաշնամուրը, և թանգարանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Սուրեն Սարգսյան. Ստիպված եմ արձագանքել Ռուբինյանին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը հետևած հարցերին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:49
ՆԳՆ հիշեցումը. Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է 20 000 դրամ տուգանք
Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել...
Աղբյուր` Panorama.am
09:27
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված
«Հրապարակ» թերթը գրում է. «Փիառի, նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված: Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, 2025-ի փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
«Փաստ» թերթը գրում է. «Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը դատական համակարգի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության սրածայր սլաքներն ամեն դեպքում ուղղված են դեպի իրավապահ համակարգ։ Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է...
Աղբյուր` Panorama.am
08:37
Հայատանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
08:35
Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ
 Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը` Մարտին Մկրտչյանը հուզմունքից արտասվել է
Հայաստանից այս տարի Մանկական եվրատեսիլին հանդես եկող  10-ամյա Լեոն անցակցրել է իր գլխավոր փորձը: Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը`...
Աղբյուր` Panorama.am
22:35
Հրդեհից գյուղում երկու տուն է այրվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, որ Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի միջոցով հանրապետության նախագահ Ասլան Բժանիային փոխանցել են նրա...
Աղբյուր` Panorama.am
21:33
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
Վրաստանի ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համախոհների հետ միասին ուրբաթ օրը Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով երթ են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով
Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանում ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստեպանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Քիչ առաջ  Վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
20:16
Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ....
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}