Վ.Այվազյան. ՀՀ-ում ստեղծվում է որակյալ Սահմանադրություն, սակայն կյանքի կոչելու քայլին դրսևորվում է խիստ պասիվություն
Սահմանադրությունը չպետք է լինի բառախաղ, յուրաքանչյուր տառը պետք է ունենա իր էությանը, իրավական բոնդակությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ փոփոխված Սահմանադրությունը նախորդների համեմատ ավելի առաջադիմական է, որակական հատկանիշներով բարձր է, սակայն Սահմանադրությունը կյանքի կոչելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պետական իշխանության համարժեք իրավամտածողության մակարդակ:
«Իրավամտածողության մակարդակը պետք է ապահովի հետևյալ կերպ՝ պետական այրերը, բոլորը Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ ունենան միանշանակ, օբյեկտիվ ընկալում, սակայն Սահմանադրությունը չպետք է դառնա սուբյեկտիվ ընկալման առարկա, յուրաքանչայուր պաշտոնյա Սահմանադրությունը չփորձի մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս»,- ասաց սահմանադրագետը:
Ըստ Վ. Այվազյանի, կողքից դիտարկելով քաղաքական կուսակցությունների վարքագիծը, նկատի ունենալով 2017 թվականի խորրդարանական ընտրությունները, դժվար թե նման վարքագծով նոր բարելաված, որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող Սահմանադրությունը դրական արդյունք տա. «Այս ամբողջ քաղաքական անցուդարձը, խորհրդարանական հայտարարություններն ավելի շատ կրկես են հիշեցում: Սա խաթարում է հասարակության իրավամտածողությունը, խեղաթյուրում հասարակության պատկերացումը իրական Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ»:
Վ. Այվազյանի խոսքով, Հայաստանում էվոլյուցիոն առումով ստեղծվում է որակյալ Սահմանադրություն, սակայն հաջորդ քայլին՝ կյանքի կոչելու, դրսևորվում է խիստ պասիվություն:
«Առաջին պատասխանատուն իշխանություններն են, որովհետև Սահմանադրությունը բացարձակապես գործում է միայն քաղաքացիական հասարակության տիրույթում, չկա քաղհասարակության, չկա Սահմանադրություն»,- ասաց սահմանադրագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան