Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ հուլիսի 7-9-ը Ռմասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքներին:
Վարչապետի որոշմամբ, պատվիրակության անդամները Ռուսաստան կմեկնեն ու կվերադառնան հատուկ չվերթներով:
«Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,-ասված է կառավարության ղեկավարի որոշման մեջ:
ՌԴ մեկնող պատվիրակության կազմում ընդգրկված է 23 մարդ: