Սահմանադրությունը ժողովրդի սեփականությունն է, ոչ թե իշխանության. Սահմանադրագետ
Աշխարհի բոլոր երկրներում Սահմանադրության ընդունման օրը տոնական է, քանի որ Սահմանադրությունն դիտարկվում է որպես մարդկության կյանքը փոխող երևույթ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
«Սահմանադրությունը մարդկության պատմության մեջ կարելի է դասել այն հայտնագորոծությունների թվին, որոնք էապես փոխել են մարդկանց կյանքի որակը: Սահմանադրությունը պետականության կերտման ամենաիդեալական, հզոր միջոցն է, Սահմանադրությունը համաշխարհային քաղաքակրթության կերտման ամենամեծ միջոցն է համարվում»,- նշեց նա:
Վ.Այվազյանն ընդգծեց, որ Սահմանադրությունը ժողովրդի սեփականությունն է, ոչ թե իշխանության:
Ինչ վերաբերում է Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանվածությանը, Վ. Այվազյանն ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանությունը պատկերացնելու համար պետք է դիտարակել երեք մակարդակով. գաղափարական առումով՝ այսինքն Սահմանադրական դրույթներով որքանով է այն պաշտպանված, որքան է Սահմանադրությունը համապատասխանում մարդու բնույթին, երկրորդ՝ իրավական համակարգի մակարդակով ինչպիսին է մարդու իրավունքների պաշտպանությունը, երրորդ՝ օպերացիոն իրավակիրառ պրակտիկայում ինչպիսին է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը»:
Սահմանադրագետի խոսքով, եթե առաջին մակարդակն ապահոված չլինի, մյուս երկուսը հնարավոր չի լինի ապահովել, այսինքն հնարավոր չի լինի ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան