Հայաստանցի բռնցքամարտիկը վարկանիշային մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
ՀԱՕԿ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հայ բռնցքամարտիկի մրցակիցը Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետեն էր, ում նկատմամբ Բաչկովն առավելության է հասել 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Նրանց վարկանիշային մրցաշարը անց կացվում է Կարակասում:
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունի
- ԱԻԲԱ-ն թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին