Արամ Մանուկյան. Այս պահին որևէ պայմանավորվածություն, որևէ համաձայոնւթյուն որևէ մեկի հետ չկա. Ժողովուրդ
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀԱԿ-ն առաջիկայում կայանալիք Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին հակված է պաշտպանելու «Գալա» Հ/Ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության թեկնածուին:
Սակայն, ըստ նույն լուրերի, ՀԱԿ-ում մտավախություն ունեն, որ «ԳԱԼԱ»-ի հետ կարող է դաշինք կազմել նաև ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» կուսակցությունը:
Ուստի ՀԱԿ-ը փորձում է «ԳԱԼԱ»-ից երաշխիքներ ստանալ, որ եթե իրենց կուսակցությունը համաձայնի աջակցել, ապա նրանք չեն փորձի Օսկանյանի հետ համագործակցության ուղիներ փնտրել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից, որը խնդրի առնչությամբ ասաց. «Այս պահին որևէ պայմանավորվածություն, որևէ համաձայոնւթյուն որևէ մեկի հետ չկա»»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում