Լեհաստանի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար
ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`նման հայտարարությամբ հանդես է եկել Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը:
Նրա խոսքով` նախկինում Լեհաստանը չէր կարողանում «օգտագործել հիմքը, որի համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն»:
«ՆԱՏՕ-ն ստեղծվել է, որպեսզի մյուս երկրներին պաշտպանի ռուսական ագրեսիայից, այդպիսին է ՆԱՏՕ-ի ֆունկցիան և դրա երաշխիքը` դաշինքի զորքեր, տեղակայված այն երկրներում, որոնք գտնվում են ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ: Այդ ամենը Լեհաստանում չի եղել»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:
Նա նաև մեկնաբանել է Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսի խոսքերը առ այն, որ Ռուսաստանը այսօր կարող է գրավել Մերձբալթյան երկրները ավելի արագ, քան այնտեղ կհայտնվի ՆԱՏՕ-ն:
Մաչերևիչի խոսքով`հենց դա է դարձել լեհական կողմի փաստարկը արևելյան թևում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու կոչում, որպեսզի նրանք ընդունակ լինեն հակահարված տալու հակառակորդին այնքան երկար, քանի դեռ չի հասնի օգնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին