Սյունիքի մարզպետի առողջական վիճակը լավ է. «ՀԺ»
Երեկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Տեղեկացրել էինք նաև, որ նա թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:
Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը երեկ մարզպետին տեսակցելուց հետո թերթին վստահեցնում էր, որ Խաչատրյանն իրականում սրտի վիրահատության է ենթարկվել:
«Ֆրանսիայում մարզպետը ենթարկվել է սրտի վիրահատության, ինքը թոքերի հետ ոչ մի խնդիր չունի, վիրահատությունն անցել է հաջող, առողջական վիճակը շատ լավ է, առույգ է, ոտքի վրա է, առողջական խնդիրներ չունի, հետվիրահատական ցավեր և բարդություններ չունի, իրեն զգում է շատ լավ, գունատ չէ, չի նիհարել, առույգ է և աշխատում է»,- ասել է Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչու՞ աշխատանքի չի գնում՝ Հովհաննիսյանը պատասխանել է, որ տանը աշխատում է, կապ ունի իր տեղակալների և վարչության պետերի հետ, ակտիվորեն ներգրավված է Սյունիքի մարզի ղեկավարման գործընթացների մեջ, սակայն հիվանդության արձակուրդում է գտնվում և ամսի 8-ից կանցնի պարտականությունների կատարմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա