Հիլարի Քլինթոն. Դոնալդ Թրամփն ունակ չէ գլխավորելու Միացյալ Նահանգները
Դոնալդ Թրամփն ունակ չէ գլխավորելու ԱՄՆ-ն և դառնալու երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր ելույթի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար, գալիք նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը:
«Թրամփը պատրաստ չէ նախագահ դառնալ, նա իր խառնվածքով հարմար չէ գլխավոր հրամանատարի պաշտոնին, որը պահանջում է գիտելիքներ, հավասարակշռություն և հսկայական պատասխանատվություն»,- հայտարարել է Քլինթոնը:
«Կարո՞ղ եք պատկերացնել Սպիտակ տանը Թրամփին, երբ աշխարհը բախվի ճգնաժամի, և նրա ճակատագիրը կախված լինի մեր նախագահից»,- ասել է Քլինթոնը:
Նրա համոզմամբ` նախագահական ընտրությունները հնարավորություն են հայտարարելու, որ ԱՄՆ կառուցում է «ոչ թե պատեր, այլ կամուրջներ»:
Քլինթոնից հետո ընտրողների առաջ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը գովել է Քլինթոնին և «պատրաստակամություն հայտնել նրան փոխանցելու նախագահությունը»:
Սպիտակ Տան ներկայիս ղեկավարը Քլինթոնին անվանել է ԱՄՆ պատմության մեջ նախագահի լավագույն թեկնածու:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին