Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Արևմուտքի համար 60 մլրդ դոլարի վնաս են արժեցել
Արևմտյան շուրջ 40 երկրներ, որոնք միացել են Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, կրել են ավելի քան 60 մլրդ դոլարի վնաս: «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, հաշվարկներն իրականացրել է «Համաշխարհային տնտեսության հարցերով հետազոտական կենտրոն» ֆրանսիական վերլուծական կազմակերպության կողմից:
Ինչպես նշվում է, կրած վնասը ոչ այնքան Ռուսաստանի կողմից սահմանված պատասխան պատժամիջոցների, այլ հենց Արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով է: Ընդ որում, ամենից շատ վնաս կրել են Եվրոպական երկրները, որոնց բաժին է հասնում չստացված եկամուտների մոտ 76.7 տոկոսը:
Ոսումնասիրությունից պարզ է դառնում, որ գերմանական մատակարար ընկերություններն ամենամեծ վնասներն են կրել, ինչը գումարային արտահայտությամբ հավասարազոր է ամսական մոտ 832 մլն դոլարի: Գերմանիային հաջորդում է Ուկրաինան, որն, ըստ հաշվարկների կորցրել է ամսական մոտ 450 մլն դոլար: Երրորդ և չորրորդ տեղերում են Նիդեռլանդները և Լեհաստանը՝ համապատասխանաբար ամսական 200 մլն դոլարի եկամտային կորուստով: