Էրդողան. Ստամբուլի ահաբեկչության մեղսակիցները Դաղստանից, Ղրղզստանից և Ղազախստանից են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հնարավոր մասնակիցների թվում կան Դաղստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Էրդողանն ասել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 30 մարդ:
Նա հավելել է, որ քննությունը վստահ է, որ ահաբեկչությունն իրականացրել է Իսլամական պետություն խմբավորումը:
Թուրքիայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 17 մարդու, նրանցից 11-ը ՌԴ քաղաքացիներ են: Կիրակի նման մեղադրանքներ են ներկայացվել 13 այլ կասկածյալի:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Աթաթուրքի անվան օդանավակայանում, միջազգային տերմինալի մոտ նախօրեի ժամը 22:00-ին մոտ երեք պայթյուն էր եղել, արդյունքում զոհվել են քառասունից ավել մարդ, մոտ 150 –ը վիրավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի օդանավակայնում պայթյուններ իրականացրածները Ռուսաստանից, Ուզբեսկտանից և Ղրղզստանից են
- Սգո արարողություն Մոսկվայում՝ Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին
- Ստամբուլում զոհերի թիվն ավելացել է
- Թուրքիայի վարչապետ. Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակումը ԻԼԻՊ-ի ձեռքի գործն է
- Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել