ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այսօր Երևանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը::
ԵՄ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դեսպան. Թույլ տվեք՝ դիվանագետներն աշխատեն
- Ինչո՞ ւ Շտայնմայերը չի օգտագործում Ցեղասպանություն տերմինը