Քաղաքական 17:37 06/07/2016

Foreign Policy. Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը Էրդողանը չի իրագործի հերթական սադրանքը

Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի ցանկությունը պայմանավորված չէ միայն երկիր ռուս զբոսաշրջիկներին վերադարձնելու մղումով, այլ հետապնդում է հեռու գնացող նպատակներ: «Svpressa.ru»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ամերիկյան «Foreign Policy»  հանդեսը:

Ըստ հեղինակի` Անկարան առաջին հերթին փորձում է ձերբազատվել էներգակիրների կախվածությունից:

Երկիրը ստիպված է գազ ձեռք բերել Ռուասատանից, Իսրայելից և Իրանից և, փչացնելով այս երկրների հետ հարաբերությունները, Թուրքիան պարզապես կարող է կանգնել վառելանյութի սղությաՆ վտանգի առջև:

Բացի դրանից, ըստ «Foreign Policy»-ի, պատժամիջոցների չեղարկումից հետ Իրանը մտադիր է արժանի տեղ զբաղեցնել միջազգային շուկայում և տարածաշրջանում նվազեցնել Սաուդյան Արաբիայի ազդեցությունը: Այս համատեքստում՝ եթե Թուրքիան չի վերականգնում Ռուսաստանի հետ հարաբերությունները, ապա ստացվում է, որ Թեհրանի նկրտումները կյանքի են կոչվում Անկարայի միջոցներով:

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մյուս կարևոր շարժառիթը, ըստ պարբերականի, ահաբեկչության դեմ պայքարն է: Անկարան, մասնավորապես ձգտում էր վերափոխել Մերձավոր Արևելքը, և այդ նպատակին հասնելու համար չէր խորշում անգամ «Իսլամական պետության» զինյալների  հետ բաց առևտրից: Սակայն Եվրոպայի և ԱՄՆ փորձը վկայում է այն մասին, որ մոլի  ծայրահեղականների հետ դաշնակցությունը վերջարդյունքում կարող է շատ թանկ արժենալ:  

Եվ, ըստ աղբյուրի, բոլորովին պատահական չէ, թուրքական քաղաքներում սկսեցին պայթյուններ հնչել: Պատերազմը փաստացի տեղափոխվեց Թուրքիայի տարածք:

Բացի դրանից, Անկարայում ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին սկսեցին խոսել այն մասին, երբ պարզ դարձավ, որ Արևմուտքը ամենևին մտադիր չէ բավարարել Թուրքիայի պահանջները: ԱՄՆ-ը բացեիբաց սատարում է Սիրիայի քրդերին, իսկ ԵՄ դեռևս չի ցանկանում բացել իր սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար:

Այդուամենայնիվ, ըստ «Foreign Policy»-ի, հիմնական խնդիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` որպես գործընկեր «հուսալիությունն» է և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը Էրդողանը չի իրագործի հերթական սադրանքը:

Ներկա պահին, ըստ պարբերականի, Թուրքիան գտնվում է մեկուսացման մեջ, թուլացել է և այդ իսկ պատճառով պատրաստ է երկխոսության:

Ռուսաստանյան «Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով` Թուրքիան այլևս չի կարող ՌԴ-ի հետ իր հարաբերությունները կառուցել «Քաղաքականությունն` առանձին, տնտեսությունն`առանձին սկզբունքով» , այն պարզ պատճով , որ փոփոխվել է աշխարհաքաղաքական ֆոնը:

«Էրդողանը պաշտոնապես ճանաչել է երկրի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից երկար տարիներ վարվող արտաքին քաղաքականության տապալումը: Նա հանդես եկավ նեոօսմանիզմի նոր հայեցակարգով, սակայն գործնականում երկիրը տարավ դեպի միջազգային մեկուսացում: Ստացվեց, որ երկիրը ունի շատ թշնամիներ և չունի ընկերներ»,- նշել է Ստանիսլավ Տարասովը:

Պատասխանելով այն հարցին թե կարելի՞ է արդոք վստահել Էրդողանին, Ստանիսլավ Տարասովը շեշտել է, որ ռուսական կողմը ունի թուրքական, կամ «նենգ դիվանագիտության» հետ շփման բազմադարյա փորձ, և առկա իրավիճակում կարող է լուծել իր ռազմավարական խնդիրները:

Իր հերթին Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ասիայի և Մերձավոր արևելքի կենտրոնի ղեկավար Աննա Գլազևայի կարծիքով` Էրդողանը գիտակցել է իր կողմից որդեգրած արտաքին քաղաքականության լիակատար տապալումը:

Բացի դրանից, ըստ փորձագետի, ահաբեկչական վտանգի տեսանկյունից երկիրը գտնվում է աղետալի վիճակում:

«Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի գործողությունները հստակ կերպով ցույց տվեցին թուրքական ղեկավարության իրական դեմքը: Պետք չէ հավատալ քաղաքական գործիչներին, իսկ հարաբերությունները պետք է կառուցել պրագմատիզմի և պայմանագրային հիմքի վրա: Ատոմակայանի և «Թուրքական հոսքի» շինարարության վերականգնման հարցում, հուսով եմ, մեր կառավարությունը ոչ թե ականջալուր կլինի էներգետիկ ընկերությունների լոբբիստներին, այլ կմտածի նախագծերի նպատակահարմարության մասին»,- նշել է  Աննա Գլազևան` հավելելով, որ, հանձինս Ուկրաինայի, ձգտելով ձերբազատվել ոչ հուսալի տարանցիկ երկրից, Ռուսաստանը կստանա նույնքան ոչ հուսալի գործընկեր` հանձինս Թուրքիայի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}