NASA-ի տիեզերագնացները նախատեսում են այս տարի երկու անգամ դուրս գալ տիեզերք
Ամերիկացի տիեզերագնացներն այս տարի Միջազգային տիեզերակայանից երկու անգամ դուրս կգան դեպի բաց տիեզերք.- գրում է «Ինտերֆաքս»-ը:
Տիեզերական արդյունաբերության աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ երկու դեպքում էլ բաց տիեզերք դուրս կգան NASA գործակալության տիեզերագնացներ Ջեֆրի Ուիլիամսը և Քեթլին Ռուբինսը:
«Առաջին թռիչքը նախատեսվում է օգոստոսի վերջին, իսկ երկրորդը նախատեսվում է սեպտեմբերին»,-հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը ավելի վաղ հայտարարել էր, որ տիեզերագնաց դառնալ ցանկացողների ռեկորդային թիվ է ստացել: 2017թվականի ուսումնական ծրագրերին մասնակցելու դիմորդների թիվը կազմել է 18,3 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին