Քաղաքական 11:00 06/07/2016 Աշխարհում

Միջազգային ճգնաժամային խումբ. Նոր պատերազմը կարող է ավելի կործանարար լինել

Թեև կործանարար զինատեսակների և հատուկ ջոկատայինների ներգրավմամբ Ադրբեջանը կարողացավ միայն աննշան հողակտոր գրավել Քառօրյա պատերազմի արդյունքում, այժմ սահմանի երկու կողմերում գտնվող ժողովուրդները «ավելի պատրաստ են ռազմական ճանապարհով կարգավորման հասնելու համար, քան երբևէ նախորդ 25 տարիների ընթացքում»։

Նման եզրահանգման են եկել Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները` վերլուծելով ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի պատճառները և հետևանքները։

«Լեռնային Ղարաբաղ. նոր հնարավորություն, թե՞ նոր ռիսկեր» վերնագրված նոր վերլուծության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 4-ին, հեղինակները ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ավելի մեծ տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքական վիճակը` ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկան, Իրանի և Սիրիայի շուրջ զարգացումները, ՌԴ-Արևմուտք հակասությունները, Թուրքիայի դերը տարածաշրջանում և այլն։

Զեկույցի հեղինակները դրական են գնահատում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որոնք կարող են ճանապարհ հարթել համապարփակ կարգավորման հասնելու համար։ Սակայն Սանկտ Պետերբուրգի եռակողմ հայտարարությունը կարող է նշանակել, որ կողմերի հանձնառությունները գնալով թուլանում են։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ներգրավվեն իրենց միջնորդական առաքելությանը ավելի բարձր քաղաքական մակարդակով, որպեսզի այս գործընթացին անհրաժեշտ քաշ հաղորդեն, ինչպես նաև կարգավորման համար հրատապության զգացում», - պնդում են հեղինակները, կոչ անելով իրականացնել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հետաքննությունների մեխանիզմի ներդրման հարցում։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Իլհամ Ալիևը Բաքվում ասել էր, որ «այս փուլում [հետաքննական մեխանիզմների] անհրաժեշտություն չկա։ Ոչ մեկ մեզ չի բացատրում, թե ինչպես պետք է աշխատի այդ մեխանիզմը…»։

ՄՃԽ զեկույցի հեղինակները նաև կոչ են անում Եվրոպական Միությանը ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ, մասնավորապես ի դեմս ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիայի, և մասնակցել վստահության ամրապնդման մեխանիզմների շուրջ քննարկումներում ավելի գործուն մեխանիզմների մասին քննարկումներին։

«Լեռնային Ղարաբաղ. նոր հնարավորություն, թե՞ նոր ռիսկեր» զեկույցը նաև որոշակի հակասական առաջարկներ է անում ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի աշխատանքների ակտիվացման ուղղությամբ, մասնավորապես, խաղաղապահ առաքելության հետ կապված։

ՄՃԽ փորձագետները առաջարկում են կոորդինացված մոտեցում ցուցաբերել կարգավորման տարբեր փուլերի առնչությամբ, որպեսզի հնարավոր դառնա առաջընթաց ապահովել և դուրս գալ ներկայիս փակուղային իրավիճակից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիան, որը սկսվել էր ս.թ. ապրիլի 2-ին, ավարտվել էր չորս օր անց, ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպմանը ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունքում:

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները 1992թ. մարտից ի վեր անցկացվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ջանքերով, որը 1990-ականների կեսերից սկսեցին համանախագահել Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1993թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միաձայն ընդունել է չորս բանաձևեր, որոնք կոչ են անում հաստատել «արդյունավետ և մշտական» հրադադարի ռեժիմ և «անհապաղ իրականացնել հրատապ և փոխադարձ միջոցառումներ» այդ ուղղությամբ: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դրական են արձագանքել ընդունված բոլոր բանաձևերին (822, 853, 874, 884), մինչդեռ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել ընդունված վերջին՝ 884 բանաձևին և տարիներ շարունակ աղավաղել է այդ փաստաթղթերի կարևորագույն պահանջները:

ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Կազմիրովի օժանդակությամբ՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի եռակողմ պայմանագիրը, ապա նույն թվականի հուլիսին և 1995թ փետրվարին ստորագրվեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ եռակողմ պայմանագրերը, որոնք որոշակի խախտումներով և լարվածության բռնկումներով պահպանվել են մինչև 2016թ. ապրիլի 1-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկեցին հարձակվողական լայնածավալ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններով։

Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել նախագիծը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել և իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ:

Ի տարբերություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը բազմիցս մերժել է այս առաջարկները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}