«Ընդունել օրենք, որը կպակասեցնի մարդու գործող եկամուտը, դրան նույնիսկ աբսուրդ ասելը քիչ է». Ստեփան Մարգարյան
Նոր հարկային օրենսգիրքը, եթե ընդունվի այս ձևով, ապա այն կհարվածի միջին աշխատավարձ ստացողին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Գիտենք, որ նոր օրենսգրքով մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտահարկը կկազմի 23 տոկոս , իսկ 120-ից մինչև 1 միլիոն ստանալը փոխվում է միանգամից 28 տոկոս: Մեր երկրում 120 ու 150 հազար դրամ աշխատավարձերն առանձնապես շատ չեն տարբերվում: Ինչու մինչև 120-ը մի փոքր պակաս է հարկը, իսկ 120-ից հետո՝ մի փոքր ավելի բարձր, անհասկանալի է»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ընդունելով օրենք, որը մարդու գործող եկամուտը պակասեցնում է, սրան նույնիսկ աբսուրդ ասելը քիչ է. «Այդպիսի բան չի լինում, որպես կանոն ընդունված օրենքները չպիտի ազդեն գոյություն ունեցող իրավիճակին: Կարող են չլավացնել, բայց բերել մի վիճակի, երբ որ մարդն ունի մի եկամուտ, երբ փոխում ես օրենքը և ասում, որ քո եկամուտը պետք է պակասեցնել, սրան աբսուրդ ասելը քիչ է: Հույս ունեմ, որ կառավարությունը կհրաժարվի այս նախագծից, բայց եթե չհրաժարվի, այդ դեպքում առաջիկայում ընտրություններ են, թող ժողովուրդը որոշի ինչ անել»:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Կարծում եմ, աշնանը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ դժգոհության գործողություններ կլինեն
- Բագրատյանը մանրամասնեց, թե ինչու է դեմ Հարկային նոր օրենսգրքի ընդունմանը
- Հարկային նոր օրենսգրքի ընդունումից հետո բանկերն այլևս չեն կարող թափանցիկ աշխատել. ահազանգում է Բանկերի միության նախագահը
- Հանրապետականը դժգոհ էր Հարկային օրենսգրքի նախագծից, բայց կողմ է քվեարկել
- Տնտեսագետը՝ եկամտահարկի փոփոխությունների մասին