Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել.«Ժողովուրդ»
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում շարունակում են նոր կուսակցություններ ձևավորվել: «Ժողովուրդի» տեղեկություննեորով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ՝ 1995-ից 2012 թվականը, եղել է ԱԺ պատգամավոր:
Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել՝ 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: «Միասնություն» դաշինքի փլուզվելուց հետո դուրս է եկել ՀՀԿ-ից և գործել է որպես ընդդիմադիր գործիչ: Խորհրդարանական երկու՝ 2003-ի և 2007-ի ընտրություններում նա կարողացել է որպես ընդդիմադիր թեկնածու մեծամասնական ընտրակարգով Վանաձորն ընդգրկող ընտրատարածքից ընտրվել պատգամավոր: Վիկտոր Դալլաքյանը մշտապես եղել է խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորներից մեկը:
Ինքը՝ Դալլաքայնը, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքել է նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: Սակայն փաստն այն է, որ ներկայումս ընթանում են ստեղծվելիք կուսակցության գրասենյակի վերանորոգման աշխատանքները, և աշնանն այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան