Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել «Ավրորա» մրցանակի թեկնածուի
Մեկնարկել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017 թ․ թեկնածուների առաջադրումը: Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, որը հաղթահարել է մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության և մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։
«Ավրորա» մրցանակի կազմակերպիչները նաև sms հաղորդագրությունների միջոցով են տեղեկացնում հանրությանը, որ կարող են առաջադրել թեկնածուներ, ովքեր կարող են դառնալ 2017-ի դափնեկիրը: Առաջադրումներ կարելի է կատարել մինչև սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։
«Ավրորա» մրցանակը նպատակ ունի ճանաչման արժանացնելու նրանց, որոնք վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը, որպեսզի փրկեն և օգնություն ցուցաբերեն այն մարդկանց, որոնք տառապում են մերօրյա ողբերգությունների, հատկապես՝ մարդածին աղետների ու մարդկայնության դեմ իրականացվող հանցագործությունների հետեւանքով։
«Ավրորա» հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների:
Այս տարվա ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձել է Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել և խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին Երևանում։
Հարակից հրապարակումներ`
- Տրվել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը
- «Ավրորա»-ի դափնեկիր. Որևէ բան չի կարող հաղթել սիրուն... ոչինչ
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին