Լարսի բացման աշխատանքները դեռ 4-5 օր կտևեն
Լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ Լարսի անցակետը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում): Վրաստան մեկնած տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տեղեկացրել են վրացական կառավարության ներկայացուցիչները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Բեգլարյանը հանդիպել է Վ րաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր` կապված Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման հետ, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար: Նշվել է, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:
Քննարկվել են նաև Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարևորությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, և՛ հայկական, և՛ վրացական կողմերը նշել են, որ Հայաստանի Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաև Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման ուղղությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Օսեթիայի միջով Հայաստան-Ռուսաստան տարանցիկ ճանապարհ չի լինի ՌԴ-ի միջամտությամբ
- Անվտանգության նկատառումներով՝ Լարսի ավտոճանապարհը կբացվի վաղը
- Մեզ համար «կյանքի ճանապարհ» հանդիսացող Լարսը տարվա գրեթե կեսը փակ է լինում. Կարեն Չիլինգարյան
- Գագիկ Բեգլարյանը կմեկնի Վրաստան` Վերին Լարսի ճանապարհի հետ կապված
- Գագիկ Բեգլարյան. Վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար