Հետևողական աշխատանքի արդյունքում Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թ.Պողոսյան
Հետևողական աշխատանքի արդյունքում, հուսանք, մի քանի տարի հետո նաև Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և այն գաղափարը, որ միայն ու միայն Հոլոքոստն է և եզակի է, կհաղթահարվի այդ խնդիրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Պետք չէ միանգամից ակնկալել, որ փոխվելու է: Եթե նայենք Իսրայելի շահերի տեսանկյունից, հայ-իսրայելական հարաբերությունները միշտ էլ պայմանավորված է եղել Թուրքայի դերակատարությունը»,- ասաց նա:
Նշենք, որ Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չդրեց քվեարկության, կառավարության ներկայացուցիչն առաջարկել էր հարցը քննարկել կրթության հանձնախմբում:
Թ. Պողոսյանի խոսքով, տարիներ առաջ Իսրայելում մեկ-երկուսն էին խոսում, բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից, գլոբալ ֆորումից հետո մեծացավ հրեա գիտնականների թիվը, նաև հայ համայնքն է ակտիվացել: Ըստ քաղաքական գործչի, այս ամենն իր ազդեցությունն է ունենում:
«Մենք պետք է հասկանանք, որ գործընթաց է, շարունակենք աշխատել, լինենք նախաձեռնող»,- ասաց Թևան Պողոսյանը: