Լոռիում սելավի պատճառներից մեկն էլ ապօրինի շինություններն են
Դեբեդ գետի ափամերձ տարածքներում գործող քարի արտադրամասերի թափոնները լցվում են գետը, ինչը կարող է պատճառ դառնալ ավելի լրջագույն աղետի: Այս մասին Լոռու մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ մարզում սելավների հետևանքով լրջորեն վնասվել են մի քանի գյուղերի ճանապարհներ:
Քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության և տրանսպորտի բաժնի պետ Վարդան Գևորգյանըի խոսքով, դրանցից Անտառաշեն, Անտառամուտ, Եղեգնուտ, Դեբեդ, Սարչապետ, Անտառամուտ և Շահումյան համայնքների ղեկավարների ջանքերով սելավների հետևանքով լրջորեն տուժած ներհամայնքային ճանապարհները որոշակիորեն բարեկարգվել են: Որոշ համայնքներում եղել են նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները: Բոլոր համայնքներում վնասի չափերն արձանագրվել են և ներկայացվել ՀՀ կառավարությանը:
«Մենք հստակ գիտակցում ենք, որ նման աղետի հիմնական պատճառներից մեկը սելավատարները ժամանակին չմաքրելն է: Դրա վերաբերյալ յուրաքանչյուր տարի շրջաբերականներ ենք ուղարկում համայնքներին, սակայն՝ անարդյունք: Պատճառներից մեկն էլ ապօրինի շինություններն են սելավատարների վրա»,-ասել է Լոռու մարզպետը:
Նա ընդգծել է, որ Լոռու մարզի մի քանի համայնքներ գտնվում են հանրապետության ամենահորդառատ գետերից մեկի՝ Դեբեդի ափամերձ հատվածներում:
«Գաղտիք չէ, որ գետի ափամերձ տարածքներում գործող քարի արտադրամասերի թափոնները լցվում են գետը, ինչը կարող է պատճառ դառնալ ավելի լրջագույն աղետի», -նշել է մարզի ղեկավարը՝ խստորեն հանձնարարելով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, բացատրական աշխատանքներ տանել՝ թե՛ համայնքների ղեկավարների և թե՛ նշված քարի արտադրամասերի տնօրենների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Արթիկում բնական աղետի կրկնվելու վտանգ կա. քաղաքապետ
- Արթիկի քաղաքապետ. «Այս դեպքում ոչինչ հնարավոր չէր անել»
- Արթիկի հեղեղից տուժած մեկ բնակարանի վերանորոգման համար կհատկացվի մինչև 4 մլն 600 հազ. դրամ
- Արթիկում խմելու ջրի նմուշառման գործընթացը
- Բնապահպաններ. Այն ինչ պատահեց Արթիկում, յուրաքանչյուր պահի կարող է կրկնվել այլ բնակավայրերում
- Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը
- Աղետի հետևանքով ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնելու համար Արթիկի քաղաքապետարանը զորակցության կոչ է անում
- Կարճաղբյուրում ջրհեղեղից լուրջ վնասվել են բազմաթիվ տնտեսություններ ու ենթակառուցվածքներ
- Կարճաղբյուր գյուղում 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ