Սիրիական բանակը հարվածել է Հալեպի Հանտարաթ, Հայ Սախուր և այլ շրջաններին. «Արևելք»
Սիրիական բանակը հարվածներ է հասցրել Հալեպի շրջակայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Հալեպի մերձակայքում գտնվող Հանտարաթ, Հայ Սախուր և Քաֆար Համրա շրջանները դարձել են սիրիական բանակի հիմնական թիրախը: Հրթիռների ձայները լսվել են նաև Հալեպի հայկական թաղամասերում, ցնցվել են շենքները:
Բանակն իր առջև խնդիր է դրել ազատագրել «Քասթելո» մայրուղին՝ հսկողության տակ վերցնելով ահաբեկիչների՝ պարենի հիմնական ցամաքային ճանապարհը:
Ըստ աղբյուրի, հավանական է, որ այդ շրջանի ազատագրումից հետո հայկական շրջանները զերծ մնան որպես ընդդիմադիր ճանաչված խմբավորումների հարվածներից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին