Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման այս տարվա ծրագրին մասնակցող ամենամեծ պատվիրակությունը Թուրքիայից է
Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրին այս տարի մասնակցում է 73 ուսուցիչ` 17 երկրից, ինչը գերազանցում է անցյալ տարվա ուսուցիչների և մասնակից երկրների քանակը:
Այս տարի ուսուցիչներ են մասնակցում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆինլյանդիայից, Ֆրանսիայից:
Առավել մեծաթիվ պատվիրակությունը Թուրքիայից է` 15 ուսուցիչ: Հիշեցնենք, որ Թուրքիայից նախորդ տարի ծրագրով վերապատրաստվում էր ընդամենը 2 ուսուցիչ:
ԿԳՆ նախարարության փոխանցմամբ՝ այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով: Դասընթացների ավարտին ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:
Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները