Տնային սնունդը նվազեցնում է դիաբետի վտանգը. գիտնականներ
Մարդիկ, ովքեր սնվում են տնային ուտելիքներով, ավելի քիչ կարող են հիվանդանալ շաքարախտի 2-րդ տիպով, քան նրանք, ովքեր սովորաբար արագ սնունդից և կիսաֆաբրիկատներից են օգտվում: Այսպիսի եզրահանգման են եկել Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները: «Գազետա.ռու»-ն գրում է, որ հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Medicine ամսագրում:
Ուսումնասիրությունը հիմնված է կամավորների սնուցման վարքագծի և նրանց առողջության բազմաթիվ գործոնների վրա, որոնք ազդում են ուտելու սովորույթների վրա: Ըստ հետազոտության՝ պարզվել է, որ մասնակիցների մոտ, ովքեր 5-7 շաբաթվա ընթացքում սնվել են տանը, շաքարախտի 2-րդ տեսակով հիվանդանալու հավանականությունը 15 տոկոսով ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր տանը երկու անգամ պակաս են սնվել: Դրա բացատրությունը շատ հեշտ է. մարդիկ, ովքեր որպես կանոն հակված են տանը չսնվելուն, սովորաբար բարձր էներգետիկ արժեք և քիչ սնուցիչներ ունեցող սնունդ են ընդունում, ինչը հանգեցնում է քաշի ավելացմանը՝ մեծացնելով դիաբետի առաջացման հավանականությունն օրգանիզմում:
Աղբյուրը գրում է՝ գիտնականները կարծում են, որ իրենց կողմից ստացված արդյունքները օգտակար կլինեն շաքարախտի կանխարգելման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում