Առողջություն 13:44 06/07/2016 Հայաստան

Առողջապահության ոլորտում ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգ

Առողջապահական համակարգում գործող բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, գործնական հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներից և նորամուծություններից հետ չմնալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդնում է  եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ:

Ինչպես  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, առանց ժամանակակից գիտելիքներով զինված բժշկական անձնակազմի հնարավոր չէ ունենալ որակյալ  առողջապահական համակարգ, հատկապես մեր օրերում, երբ  բժշկագիտությունն արագ տեմպերով զարգանում է։

Նրա խոսքերով՝  բժիշկներն իրենց ողջ գործունեության ընթացքում շարունակաբար պետք է կրթվեն, նոր հմտություններ ու գիտելիքներ  ձեռք բերեն` բժշկական նոր տեխնոլոգիաների, գիտական զարգացումների  և նորագույն մեթոդների մասին տեղեկացված լինելու և դրանք հնարավորինս կիրառելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-113-Ն օրենքը, որը արմատական փոփոխություններ է նախատեսում բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացման ներկայիս մոդելում` այն համահունչ դարձնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին և մեթոդաբանությանը:

Այսպիսով, ՀՀ տարածքում մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է ունենան Մասնագիտական գործունեության հավաստագիր, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով:

Սամվել Սողոմոնյանը նշեց, որ բուժաշխատողը շարունակական սկզբունքով, մասնագիտական գործունեության ողջ ընթացքում պարտավոր է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները, հաճախելով գիտաբժշկական տարբեր սեմինարների, կոնգրեսների, գիտաժողովների, հրապարակելով գիտական աշխատություններ, հոդվածներ, զբաղվելով ինքնակրթությամբ և հաճախելով հեռաբժշկական առցանց սեմինարների: Այդ բոլորի արդյունքում նա հավաքելու է ՇՄԶ կրեդիտներ, որոնց անհրաժեշտ քանակի առկայությունը հնարավորություն կտա ստանալ մասնագիտական գործունեության հավաստագիր:

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվել է Մասնագիտական հավաստագրման ազգային կենտրոն, որը իրականացնելու է ՇՄԶ միջոցառումների կրեդիտների հաշվառում, բուժաշխատողների հավաստագրում, ինչպես նաև վարելու է ՀՀ բուժաշխատողների էլեկտրոնային ռեգիստրը:

2016 թվականի մայիսից կսկսվել է առաջին բուժաշխատողների հավաստագրումը, իսկ 2021 թվականից սկսած այն բուժաշխատողները, որոնք մինչ այդ հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

Նա նաև նշեց, որ այն բուժհաստատությունների ղեկավարները, որոնք կթույլատրեն իրենց ղեկավարած կառույցում գործունեություն իրականացնեն չհավաստագրված բուժաշխատողներ, ապա պատասխանատվության կենթարկվեն: Սակայն առաջին պատժամիջոցները  կիրառվելու են 2021 թվականին:

Միաժամանակ Սամվել Սողոմոնյանն ասաց, որ ներդրնելով կրեդիտային համակարգը, հին մոդելը դեռ պահպանելու են: «Գիտակցելով, որ ցանկացած նորամուծություն ոլորտում հնարավոր է բախվի որոշակի խոչընդոտների ու առաջացնի դժգոհություններ բուժաշխատողների մոտ, հատկապես՝ ավագ սերունդի, կպահպանենք վերապատարստումների միջոցով կրեդիտները հաշվարկելու տարբերակը ևս»,- ընդգծեց նա:

Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ Հավաստագրման կենտրոնն իրականացնելու է երեք հիմնական գործառույթ՝ հավաստագրման, կրեդիտների տրամադրման և  անվանական ռեգիստրի ստեղծում:

Հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկեր չեն տեսնում այստեղ, Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ նման մտահոգություն չունեն: Ըստ նրա՝ վերահսկողություն է իրականացվելու Հավաստագրման կենտրոնի կողմից:

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Հավաստագրման կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը, ներկայացնելով կրեդիտավորման հիմնական սկզբունքները, նշեց, որ դրանց մշակման ժամանակ հիմք է ընդունվել Եվրոպական կրեդիտավորման խորհրդի կողմից պայմաններն ու պահանջները, քանի որ նպատակ ունեն հետագայում սկսել  նշյալ խորհրդի կողմից կրեդիտների փոխճանաչման գործընթաց: 

Սոնա Սարգսյանը հայտնեց, որ յուրաքանչյուր հնգամյա փուլում բժիշկները պետք է հավաքեն նվազագույնը 220 ՇՄԶ  կրեդիտ, բացառություն են դեղագետները ու բժշկական այլ մասնագիտություններով որակավորված բուժաշխատողները, որոնց համար սահմանված է 160 կրեդիտ: Իսկ միջին բուժաշխատողները պետք է հավաքեն 140 ՇՄԶ կրեդիտ և ունենան առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ: Այս դեպքում դեղագետների ու բժշկական այլ մասնագիտություններով որակավորված բուժաշխատողների համար սահմանված է 100 կրեդիտ:
Կրեդիտները տրամադրվում են 3 հիմնական ուղղություններով՝ տեսական գիտելիների զարգացում, գործնական հմտությունների զարգացում և ինքնակրթում։  Բժիշկը պարտավոր է  5 տարվա ընթացքում կրեդիտներ հավաքել բոլոր 3 ուղղություններով:

Սոնա Սարգսյանը նշեց, որ ավագ և միջին բուժաշխատողները կարող են ստանալ տեսական կրեդիտներ հրատարակված գիտական աշխատանքներից, գիտական աշխատությունների պաշտպանության կամ ղեկավարման համար, ինչպես նաև թե Հայաստանում, թե արտերկրում գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների մասնակցությունից: Գործական կրեդիտների շնորհման հիմնական աղբյուրներ են աշխատավայրում մասնագիտական վերապատրաստումներ, գիտական աշխատանքների կատարումն ու դրանց պաշտպանությունը և գիտագործական ակտիվության միջոցնառումներ, ինչպիսիք են վարպետության դասերի իրականացումն ու մասնակցությունը:

Ներդրվել է նաև ինքնակրթության համար շնորհվող կրեդիտներ, որոնք կարելի է ստանալ օնլայն դասընթացների, հեռահար կուրսներին մասնակցության, գիտաբժշկական գրադարանում իրականացվող աշխատանքների ու գիտական աշխատանքների հրապարկման ու դրանց արդյունքների ներկայացման միջոցով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}