Հայաստանում կանցկացվի հայ-իրանական մանկապատանեկան փառատոն
Մշակույթի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Իրանի «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտը կանցկացնեն հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը:
Ծրագրի նպատակն է դպրոցականների շրջանում անցկացնել վարպետության դասեր և փորձի փոխանակում:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, փառատոնի շրջանակում, ս. թ. հուլիսի 7-12-ը, Երևանում և Ծաղկաձորում, 10-15 տարեկան հայաստանցի և իրանցի երեխաներ կներկայացնեն իրենց հմտությունները նկարչության, ասմունքի, երգի, օրիգամիի, թատերական, տիկնիկային և արվեստի այլ ոլորտներում:
Երկու երկրների երեխաները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր և կծանոթանան պատմամշակութային ժառանգությանը: